Մեր եկեղեցում տարվա մեջ մի շաբաթ կա, որ կոչվում է Արարատյան Շաբաթ։ Ու այդ շաբաթը սկսվում է այս Երկուշաբթի օրը։ Արարատյան շաբաթվա ընթացքում տոնվում են այնպիսի տոներ ինչպիսիք են ասենք Սուրբ Հռիփսիմեաց տոնը, Սուրբ Գայանյանց տոնը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելու տոնը, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որն այն մասին է թէ ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը երկնքից իջավ Վաղարշապատ (ներկայիս էջմիածին) և Սուրբ Գրիգոր Լուսավորչին պատվիրեց կառուցել Էջմիածնի Մայր Տաճարը։ Սա կռապաշտության դեմ հաղթանակն էր, որն անցյալում արել է մեր ազգը։ Հիմա մեր հերթն է հաղթել կռապաշտությանը, ու մենք՝ հայերս, պետք է այս մասին իմանանք։
Ուրեմն ինչպես տեսնում էք իրադարձությունները, որոնք հիշատակվում են Արարատյան Շաբաթվա ընթացքում, ուղղակիորեն առնչվում են 301 թ. Հայաստանում քրիստոնեության հաստատման և դրան նախորդող պատմական իրողությունների հետ, որոնց մանրամասն նկարագրությունները մեզ են հասել Ագաթանգեղոսի բացառիկ և արժեքավոր պատմության շնորհիվ: Այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտում, ինչի պատճառով էլ այդ շաբաթը ստացել է «Արարատյան» անվանումը: Այս շաբաթը խորհրդանշում է հայոց դարձ դեպի Տեր Հիսուս Քրիստոս ու հաղթանակը կռապաշտության դեմ:
Ցավոք մեր ազգի մի ահռելի մասը վերադարձել է կռապաշտությանը։ Սա չի նշանակում որ մեծ մասը մի հատ արձան է սարքում ու դրան պաշտում։ Այլ սա նշանակում է, որ մեր ազգի ահռելի մեծամասնության համար կան բաներ, որոնք ավելի կարևոր են քան իրենց հարաբերությունը ճշմարիտ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ոմանց համար դա մշակույթն է, ոմանց համար փողը, մյուսների համար իրենց արտաքին տեսքն ու ԵՍը, և ոմանց համար էլ հին հայկական կուռքերը, որոնք հիմա մեծ թափով ետ են գալիս։ Բայց խնդրում եմ հիշեք, որ "Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են․․․" Սաղմոս 95․5։
Դու չես կարող Քրիստոսին հավասար կամ Քրիստոսից բարձր մի արժեք ունենալ, որովհետև ինչպես Աստծո առաքյալն է գրում, դու չես կարող խմել և Տիրոջ բաժակը, և դևերի բաժակը, դու չես կարող վայելել և Տիրոջ սեղանից և դևերի սեղանից։ Եթե դու մի արժեք ունես որ իր կարևորությամբ հավասար կամ բարձր է Քրիստոսից ապա դու դրանով հաղորդակից ես լինում դևերին։ 1 Կթ․ 10․20-21։
Ուրեմն, քո առջև երկու ճանապարհ կա։
«Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։ Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ’ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ’օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար։ Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք, ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում ... այն ժառանգելու համար։ 19 Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը, որպէսզի բնակուես այն երկրում...» (Բ Օրինաց 32․15-20), որ Տերը տվել է մեր հայրերին ու մեր սերնդին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է Արարատյան շաբաթվա տոնակատարությունների ժամանակացույցը, որի հղումը կտեղադրեմ առաջին կոմենտում։
Միացեք «Աստվածաշունչն Ամեն Օր» Տելեգրամ ալիքին` հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը կարդալու և Աստծո Խոսքը սովորելու համար։ Ալիքը գտնելու համար Տելեգրամում փնտրեք «Աստվածաշունչն Ամեն Օր» կամ հղումը տեսեք կոմենտում։
Արմեն ՀԱՐԵՅԱՆ